Արցախում արտակարգ դրության ռեժիմի գործողության ժամկետը երկարաձգվել է եւս 30 օրով: Այս մասին մայիսի 11-ին հայտարարել է Արցախի պետնախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ Արցախի բնակիչները դեռ կշարունակեն ապրել սահմանափակող միջոցների պայմաններում:
Նա նշել է, որ Արցախում կորոնավիրուսի առաջացման բոլոր օջախները կարելի է «մարված» համարել:
Նա նաեւ նշել է, որ Արցախում արդեն որոշում է ստորագրվել եւս 2 բնակավայրերում քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակման մասին:





























