Իրանը սեփական արտադրության համար կորոնավիրուսի ախտորոշման նանո-թեստեր է ներկայացրել: Ըստ Mehr-ի` թեստերի ճշգրտությունը 95 տոկոս է, դրանք կարող են ախտորոշել վիրուսը 30 վայրկյանում:

Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայումս կորոնավիրուսի ախտորոշման սովորական ախտորոշիչ թեստեր է արտահանում մի շարք երկրներ, այդ թվում` Գերմանիա եւ Թուրքիա:

Իրանը նաեւ թեստերի 5000 հավաքածու է փոխանցել Աֆղանստանին եւ Լիբանանին` որպես մարդասիրական օգնություն: Իրանը նաեւ COVID-19-ի ախտորոշման էքսպրես թեստեր է մշակել, որոնք հիմնված են հակամարմինների հայտնաբերման վրա: