ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կինը՝ գեղասահորդուհի Տատյանա Նավկան, եւս վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա ասել է Daily Storm-ի հետ զրույցում: Սպորտսմենուհին հավելել է, որ ինքն ու Պեսկովը հիվանդանոցում են:

Նա նաեւ հայտնել է, որ իրենք հոսպիտալացվել են, որպեսզի չվարակեն ընտանիքի մյուս անդամներին:

«Դա ճիշտ է: Մենք բժիշկների հսկողության տակ ենք: Ես գրեթե ապաքինվում եմ. Կարգավորվել է եւ՛ արյունս, եւ՛ ջերմությունս: Ասում են, որ կանայք թեթեւ են տանում այդ հիվանդությունը: Դմիտրի Սերգեեւիչը եւս հսկողության տակ է: Բուժվում ենք»,-ասել է Նավկան:

«Ամենայն հավանականությամբ, նրանից եմ վարակվել: Նա առաջինն է հիվանդացել: Վիրուսը բերել է աշխատավայրից»,-հավելել է նա:

Ավելի վաղ Պեսկովը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով: «Այո, ես վարակվել եմ: Բուժվում եմ»,-հայտնել է նա:

Ապրիլի 30-ին հայտնի է դարձել, որ կորոնավիրուսով վարակվել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: