ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավեր Սասուն Միքայելյանի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդգար Մարուքյանը։

«Տեղեկացնում եմ, որ այսօր դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում ընդդեմ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ վերջինիս կողմից հնչեցված ուղղակի եւ անուղղակի սպառնալիքների կապակցությամբ»,- գրել է նա։