Իրանը եւ ԱՄՆ-ն բանակցություններ չեն վարում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ հիշեցնելով այն մասին, որ Վաշինգտոնն անհուսանալի գործընկեր է:

«Ամերիկացիներն ապացուցել են, որ չի կարելի նրանց հետ բանակցել»,-ասել է նա IRIB News-ին:

Զարիֆը նաեւ ասել է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է փոխի իր դիրքորոշումը, այլ ոչ թե «արդարացումներ փնտրի»: