Twitter Inc-ի աշխատակիցները, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով հեռավար են աշխատում, կկարողանան ընմիշտ այդ ռեժիմով աշխատել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Վերջին մի քանի ամիսները ցույց տվեցին, որ մենք կարող ենք այդպես աշխատել։ Եթե մեր աշխատակիցները գտնվում են այնպիսի իրավիճակում, որը թույլ է տալիս նրանց տնից աշխատել, եւ նրանք ուզում են շարունակել դա անսահման հիմունքներով, մենք կօգնենք դրան իրականանալ»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Ընկերությունը նաեւ նշել է, որ իր գրասենյակները կբացվեն սեպտեմբերից ոչ շուտ։





























