Apple-ը մտադիր է առաջիկա շաբաթներին սկսել աշխատակիցների վերադարձը գրասենյակային աշխատանքի, այդ թվում` Սիլիկոնային հովտում գտնվող ընկերության գլխավոր գրասենյակում: Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը` վկայակոչելով աղբյուրները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ այդ տվյալների` ընկերության ղեկավարությունը մտադիր է աստիճանաբար վերականգնել իր աշխատանքը: Առաջին փուլի շրջանակներում, որը, ինչպես նախատեսվում է, կլինի մայիսի վերջին - հունիսի սկզբին, սովորական աշխատանքային ռեժիմի կվերադառնան Apple-ի մեծ գրասենյակների աշխատակիցները, այդ թվում`  Apple Park կապսուլայի Կուպերտինոյում (Կալիֆորնիա նահանգ):

Խոսքը, առաջին հերթին, այն ​​աշխատակիցների մասին է, ովքեր չեն կարող լիովին կատարել իրենց պարտականությունները հեռավար ռեժիմով: Դրանց թվում են նրանք, ովքեր զբաղվում են Apple-ի արտադրանքի մասերի մշակմամբ:

Ինչպես սպասվում է, ավելի մեծ թվով աշխատակիցներ կվերադառնան գրասենյակներ երկրորդ փուլի շրջանակներում, որի սկիզբը, ըստ Bloomberg-ի տվյալների, պետք է սպասել հուլիսին: Մարտի սկզբին ընկերության աշխատակիցների մեծ մասը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով անցել էր հեռավար աշխատանքի:

Ավելի վաղ ընկերության ներկայացուցիչները հայտարարել էին, որ ընթացիկ շաբաթ Apple-ը մտադիր է վերսկսել իր խանութների աշխատանքն ԱՄՆ մի քանի նահանգում: «Մենք կսկսենք Այդահոյից, Հարավային Կալիֆորնիայից, Ալաբամաից եւ Ալյասկայից»,- նշվում էր հայտարարության մեջ: Ընդհանուր առմամբ, ընկերությունն ավելի քան 500 խանութ ունի ամբողջ աշխարհում: