ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

«Այսօր դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, ինչպես նաեւ հրավիրվել եմ ՀՔԾ բացատրություն տալու»,- գրել է նա։