Մոտ 3 ժամ ոստիկանության բաժնում մնալուց հետո, ինձ ազատ արձակեցին: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարկային կազմակերպությունների տոկոսադրույքների դեմ բողոքող Մանուել Մանուկյանը:
«Վաղը կգնամ Կենտրոնական բանկ, թե ոչ, երեկոյան իմ ֆեյսբուքյան եթերում կհայտարարեմ: Ժողովուրդը պետք է հասկանա, որ այս կառույցն է պատասխանատու նման խնդիրների համար»,-ասաց նա:











