Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ում մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, ապաքինվում է, հույս կա, որ հաջորդ շաբաթ նա արդեն կլինի անմիջապես իր աշխատասենյակում, հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նա ապաքինվում է: Հուսով ենք, որ հաջորդ շաբաթ նա արդեն կլինի անմիջապես իր աշխատասենյակում... Այսօր նրա առողջական վիճակն արդեն թույլ է տալիս մտնել աշխատանքային գործընթացի մեջ»,- լրագրողներին ասել է Մուրաշկոն:





























