Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարել է բաց մրցույթ «Երեւանի պետական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Հայաստանի ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն` գիտությունների դոկտորի աստիճան եւ պրոֆեսորի գիտական կոչում եւ առնվազն երեք տարվա ղեկավար աշխատանքի փորձ:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է  ներկայացնել մայիսի 11-ից մինչեւ հունիսի 11-ը, ժամը՝ 10-ից 13-ը (բացի շաբաթ եւ կիրակի օրերից), Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Մրցույթը տեղի կունենա 2011 թվականի հունիսի 21-ին, ժամը 11-ին Երեւանի պետական համալսարանում:

Նշենք, ո օրեր առաջ նախարար Արմեն Աշոտյանը ռեկտորի պաշտոնից ազատել էր Արամ Սիմոնյանին: