Կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կշարունակի Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ջանքերը՝ չնայած հաքերային գրոհներին, որոնք չեն թեթեւացնում իրավիճակը։ Նա հավելել է, որ ինքը շատ լրջորեն է վերաբերում այդպիսի հարցերին, հայտնում է Reuters-ը։

«Ես կձգտեմ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների, քանի որ կարծում եմ, թե կան բոլոր հիմքերը շարունակելու մեր դիվանագիտական ջանքերը, սակայն դա չի մեղմացնում իրավիճակը»,- ասել է Մերկելը՝ մեկնաբանելով կիբեռգրոհների մասին հրապարակումները։

Der Spiegel ամսագիրն անցյալ շաբաթ հայտնել էր, որ Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչությունը հասանելիություն է ստացել Մերկելի ընտրական տեղամասի էլեկտրոնային նամակներին, երբ 2015թ․ հաքերային հարձակում է գործել Գերմանիայի խորհրդարանի վրա։