ՌԴ Պետդումայի ընտանիքի, կանանց եւ երեխաների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Օքսանա Պուշկինան («Եդինայա Ռոսիա») հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա հավելել է, որ հիվանդությունն առանց ախտանիշների է տանում։ «Ըստ ԿՏ-ի՝ փոփոխությունները թոքերում աննշան են, ջերմություն չկա, եթե թեսթը չլիներ, երբեք չէի մտածի, որ հիվանդ եմ։ Այդ պատճառով հուսով եմ շատ շուտով վերադառնալ շարքեր, տնային բռնության կանխարգելման օրենքն ինքն իրեն չի ընդունվի»,- գրել է Պուշկինան։

Չորեքշաբթի պատգամավոր Վոլոդինը հայտնել էր, որ Պետդումայի հինգ պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով, նրանցից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, երկուսը տանն են բուժվում, եւս երկուսը հիվանդանոցում են։ Ավելի ուշ նա ասել է, որ հինգ պատգամավորներից երեքը, որոնք վարակվել են COVID-19-ով, «Եդինայա Ռոսիա»-ից են։