Չինաստանից բուժսարքավորումներով ինքնաթիռը, որը պետք է 13։30 վայրէջք կատարեր Լառնակայում, վերաուղղվել է Մոսկվա այն բանից հետո, երբ հրաժարվել են նրան թուրքական օդային տարածքով թռչելու թույլտվություն տալ, հայտնում է Cyprus Mail-ը:

«Թուրքիան օդաչուին թույլ չի տվել մուտք գործել իր օդային տարածք` Կիպրոս հասնելու համար, ինչի արդյունքում նա փոխել է ուղղությունը, քանի որ բավարար քանակի վառելիք չի ունեցել, որպեսզի հասնի Կիպրոս: Օդաչուն փոխել է ուղղությունը եւ ուղեւորվել մոսկովյան օդանավակայան, որտեղ վայրէջք կկատարի, որպեսզի լիցքավորվի»,- ասել է տրանսպորտի նախարար Յանիս Կարուսոսը:

Ինքնաթիռը փոխադրում է 36 տոննա սարքավորում: Այն կառավարության կողմից ապահովագրվել է Չինաստանից սարքավորումներ մատակարարելու համար: