Տավուշի մարզի Բերդ քաղաքի հատուկ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն այսօր՝ մայիսի 2-ին ժամը 14։00-ի սահմաններում Աղսու գետում տղամարդու դիակ են հայտնաբերել: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը, խեղդվածը 46-ամյա Սաշիկ Արզումանյանն է, ով խեղդվել է մայիսի 1-ին ժամը 16։00-ի սահմաններում՝գետն անցնելու ժամանակ։

Տղամարդու մարմինը հայտնաբերվել է ընկած տեղից շուրջ 3600 մետր հեռավորության վրա։