ԱՄՆ-ն կորոնավիրուսի վերաբերյալ հետազոտությունները գողանալու փորձի մեջ մեղադրել է Չինաստանի հետ կապված հաքերներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ կիբերանվտանգության հարցով գործակալությունն ու ՀԴԲ-ն:

Համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ հաքերները կապ ունեն ՉԺՀ-ի հետ:

Հայտարարության համաձայն՝ հաքերները փորձել են «նույնականացնել եւ ապօրինի ճանապարհով ստանալ թանկարժեք ինտելեկտուալ սեփականություն եւ կորոնավիրուսի վերաբերյալ հետազոտություններ»:

Դաշնային գործակալությունները վիրուսն ուսումնասիրող ամերիկյան բոլոր կազմակերպություններին կոչ են արել ուժեղացնել կիբերանվտանգությունը: