Քանի որ անձամբ որեւէ ծանուցում կամ նամակ դեռ չեմ ստացել, այս պահին որեւէ մեկնաբանություններ չեմ անելու, թեպետ կարող եմ արդեն կռահել, թե ինչի մասին է այս գալիք բեմադրությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգելի ընկերներ եւ լրագրողներ:

Քիչ առաջ Քննչական կոմիտեն տարածել է նման հաղորդագրություն:

Քանի որ անձամբ որեւէ ծանուցում կամ նամակ դեռ չեմ ստացել, այս պահին որեւէ մեկնաբանություններ չեմ անելու, թեպետ կարող եմ արդեն կռահել, թե ինչի մասին է այս գալիք բեմադրությունը:

Այն պահից, երբ հստակեցվեց, թե ում մասին է խոսքը, ինչ գործով եւ մեղադրանքով, այդ պահից ես եւ փաստաբանս կլինենք բացարձակ հասանելի այս հարցով:

Շնորհակալ եմ աջակցության, հետաքրքրության եւ զորակցության համար:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ  պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարարը առերեւույթ կատարել է չարաշահումներ»։