Թուրքիան տարհանել է իր դեսպանատան անձնակազմը Լիբիայից: Ինչպես հայտնել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, աշխատակիցներին տեղափոխել են Թունիս, որտեղ նրանք շարունակում են իրենց աշխատանքը:
Լիբիայում նախօրեին հարձակումներ են եղել Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատների, նաեւ ՄԱԿ-ի ներկայացուցչության վրա: ՆԱՏՕ-ի հարվածներից զոհվել էին Մուամար Քադաֆիի կրտսեր որդին` Սաիֆ ալ-Արաբն ու երեք թոռները, ինչից հետո կառավարական ուժերը սկսել էին վրեժ լուծել միջազգային գործողությանը մասնակցող երկրներից:




























