Քիչ առաջ Կիեւյան կամրջից մի երիտասարդ իրեն ցած է նետել եւ տեղում մահացել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայրում է ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` քրեական հետախուզության բաժանմունքի պետ Տիգրան Մուրադյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում էին նաեւ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության աշխատակիցները: Այս պահին սպասում են, որ դեպքի վայր ժամանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչն ու դատաբժիշկը:

Ինքնասպանը Երեւանի բնակիչ 35-ամյա Արտակ Շ.-ն է, ով նետվելուց առաջ կամրջի վրա պայուսակ է թողել, որը գտել են քաղաքացիներն ու հանձնել քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցներին:

Պայուսակում անձնագիր է եղել, սակայն դեռ հայտնի չէ` իրենն է, թե այլ քաղաքացու:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիա Սեբաստիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի