Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդդմիությանը կոչ է արել մասնակցել խորհրդարանական ընտրություններին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Առաջադրեք ձեր թեկնածուներին: Մենք կլուծեն վենեսուելացիների խնդիրները խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եւ կարեւոր չէ՝ ով կհաղթի»,-ասել է Մադուրոն:
Նա խոստովանել է, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը կարող է խոչընդոտել ընտրությունների անցկացմանը:
Վենեսուելայում գրանցվել է վարակման 440 եւ մահվան 10 դեպք:
Իրավիճակը Վենեսուելայում սրվել էր այն բանից հետո, երբ 2019թ․ հունվարին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որի խորհրդարանի խոսնակի պաշտոնում նշանակումը դրանից երկու օր առաջ չեղարկել էր գերագույն դատարանը, հայտարարել էր իրեն նախագահի պաշտոնակատար։ Նրան ժամանակավոր պաշտոնակատար էին ճանաչել ԱՄՆ-ն, Լիմայի երկրների խումբը (բացառությամբ Մեքսիկայի), Ամերիկյան պետությունների կազմակերպությունը եւ Եվրամիության երկրների մեծ մասը։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը հեղաշրջման փորձ էր անվանել եւ հայտարարել էր ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։ Նրա աջակցությամբ հանդես էին եկել Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան, Սիրիան եւ Թուրքիան։




























