Մի շարք երկրների քաղաքացիների` Վրաստան մուտք գործելու եւ 360 օր մնալու համար այլեւս անհրաժեշտ չի լինի վիզա ունենալ, հայտնում է վրացական Journalist.ge լրատվական գործակալությունը:

Վիզաների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների օրինագիծը խորհրդարանում ուժի մեջ մտել այսօր` մայիսի 2-ին:

Ըստ այդմ, Վրաստան մուտք գործելու 360 օր մնալու համար այլեւս վիզա անհրաժեշտ չի լինի հետեւյալ երկրների քաղաքացիների համար`Ալբանիա, Սերբիա, Բոսնիա եւ Հերցոգովինա, Մոնտենեգրո եւ Իրաք:

«Օտարերկրացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախաձեռնողը Վրաստանի կառավարությունն է: