Որոշակիորեն մեղմվել են սահմանափակումները քրեակատարողական հիմնարկներում. Մասնավորապես թույլ ենք տալու, որ շաբաթական մեկ անգամ մեկ անձի կողմից հանձնուք ստանալու հնարավորություն տրվի դատապարտյալներին: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց արդարադատության նախարար ռուստամ Բադասյանը:

«Համապատասխան միջոցառումներ կիրականացվեն, որից հետո նոր կթույլատրվի հանձնուքի տրամադրումը»,-ասաց նա: