Մերձմոսկվայում` Մայիսի 1-ի անվան սովխոզում կռվել են մոտ 100 գաստարբայտերներ, հաղորդում է ԵվրոՍՄԻ-ն:
Մոտ հիսուն ուզբեկներ «ճակատամարտ» են սկսել նույնքան տաջիկների դեմ, արդյունքում 12 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, երեքին տեղափոխել են հիվանդանոց:
Մեկին նետել են երրորդ հարկից, եւ նա կոտրվածքներ է ստացել, մյուսին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Ընդ որում, ռուս պահապանները որեւէ կերպ չեն միջամտել: Բոլոր կռվարարներն աշխատում էին շինարարությունում, նախկին սովխոզի տարածքում այժմ բազմաբնակարան շենքեր են կառուցվում:
Ոստիկանությունը քննում է դեպքի հանգամանքները:





























