Լիբիայում Մուամար Քադաֆիի ուժերն այսօր` մայիսի 2-ին նոր հարձակում են սկսել Միսուրատա քաղաքը պաշտպանող ապստամբների դիրքերի վրա:

Վերջին տվյալներով, վերջին ժամերին զոհվել է առնվազն 6 մարդ, տասնյակները վիրավորվել են, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Միեւնույն ժամանակ Տրիպոլիում կայանալու են Լիբիայի առաջնորդի որդու եւ երեք թոռների հուղարկավորությունը: Նրանք զոհվել էին ՆԱՏՕ-ի ավիահարվածների արդյունքում: