Հատուկ պայմաններ են ստեղծվում կորոնավիրուսից մահացածներին դիահերձելու համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, մամուլի ասուլիսին հայտնեց  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ 

«Ցանկացած վարակիչ հիվանդության մահվան դեպքում դիահերձման հատուկ պայմաններ են անհրաժեշտ, որոնց ապահովման դեպքում թույլատրվում է իրականացնել դիահերձումը։ Ներկայումս առողջապահության նախարարության կողմից տարվում են աշխատանքներ ունենալ նման պայմաններով եւ սարքավորումներով հագեցած դիահերձարան, որի պարագայում կկարողանանք լիարժեք ասել, որ անվտանգ պայմաններում կարող ենք իրականցնել դիահերձում»,- ասաց նա։