Այս պահի դրությամբ ՔԿՀ-ներն ամենաանվտանգ տեղն են կորոնավիրուսից պաշտպանվելու համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«ՔԿՀ-ների վիճակը Հայաստանում լավագույններից մեկն է աշխարհում այն առումով, որ ծանրաբեռնվածության ցուցանիշը 43 տոկոս է»,- ասաց նախարարը։

Հարցին՝ ինչու ժամանակավոր ռեժիմով բաց չեն թողնում ազատությունից զրկվածներին կալանավայրերից, քանի որ շատ  երկրներում կա նման պրակտիկա, Բադասյանն ասաց.

«Նման պրակտիկա կա այն երկրներում, որտեղ ՔԿՀ-ների գերբեռնվածության խնդիր կա։ Որեւէ անհրաժեշտություն այդ մասով չկա։ Այնուամենայնիվ ԱՆ-ն դիմել է Գլխավոր դատախազությանը, որ եթե ոչ մեծ, միջին ծանրության հանցագործությունների մասին է խոսքը գնում, անձը այդ մեղադրանքի շրջանակներում է կալանավորված, ապա նմանատիպ դեպքերում միջնորդություններ են ներկայացվել, որպեսզի կալանք խափանման միջոցը փոխվի»։