Ճապոնիայի հարավում գտնվող Ֆուկուի պրեֆեկտուրայում, համանուն քաղաքում «Ցուրուգա» ատոմակայանի օպերատոր Japan Atomic Power ընկերությունը դադարեցրել է երկրորդ ռեակտորի աշխատանքը: Ավելի վաղ տեղական իշխանությունները հայտարարել են ռադիացիայի հնարավոր արտահոսքի մասին:

Փորձագետների եզրակացությամբ, ռադիացիայի մակարդակի աճը կապված է վառելիքային հատվածում ռադիոակտիվ մասնիկների արտահոսքի հետ: Այդ կապակցությամբ կայանը «դիտարկում է ռեակտորի դադարեցման հնարավորությունը»:

«Ցուրուգա» ատոմակայանը գտնվում է Ճապոնական ծովի ափին: Ներկայումս այնտեղ գործում են երկու ռեակտորներ, ընթանում է եւս երկուսի շինարարությունը: