Վերին Լարսում մնացած ՀՀ քաղաքացիները երկար ժամանակ է՝ չեն կարողանում վերադառնալ Հայաստան։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Դավիթ Հարությունյանը։

«Մոտ 30 հոգի են, մեքենաների մեջ են գիշերել։ Հիմա գտնվում են չեզոք գոտում և չեն կարողանում գալ Հայաստան։ Այնտեղ հղիներ և վատ առողջական վիճակում գտնվող քաղաքացիներ կան։ Երեկ ինձ հետ խոսելիս, լսեցի ինչպես էին լաց լինում»,- ասաց նա։

Քաղաքացիների խոսքով իրենք եկել են կառավարություն, որպեսզի հասկանան ի վերջո, երբ են իրենց թույլ տալու վերադառնալ Ռուսաստան։

«Մի քանի քաղաքացիներ մնացել են այստեղ եւ քնել են մեքենաների մեջ, քանի որ նրանցից շատերը մարզերից են եւ ամեն անգամ չեն կարող օրինակ Գորիսից գալ Երեւան»,- ասաց քաղաքացին»,– ասացին նրանք: