ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոբիլիզացնում է ԱՄՆ-ի զինված ուժերը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի տարածման համար, երբ այն արդեն հասանելի կլինի:

«Դուք գիտեք, որ այս պատվաստանյութի ստեղծումը հսկայական գործ է,- ասել է Թրամփը Fox Business Network-ին տված հարցազրույցում:- Մեր զինվորականներն այժմ մոբիլիզացված են, ուստի տարեվերջին մենք կարող ենք շատ-շատ արագ տարածել այն»: Թրամփը նշել է, որ հավատում է, որ պատվաստանյութը մինչեւ տարեվերջ կհայտնվի:

Սպիտակ տունը նպատակ է դրել մինչեւ 2020 թվականը պատվաստանյութի 300 միլիոն դեղաչափ ապահովել: Մինչ այժմ ոչ մի պատվաստանյութ չի հաստատվել այս պաթոգենի համար, չնայած մի շարք հավանական պատվաստանյութեր մշակման փուլում են, իսկ արդյունավետ պատվաստանյութի արտադրությունն ու տարածումը դիտարկվում են որպես ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացնելու առանցքային քայլեր: