ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն Ուսամա Բեն Լադենի նկարի տակ գրել է «Սպանված է»:

Բեն Լադենի  ոչնչացումը ամենավտանգավոր հանցագործների ցանկի վերին հորիզոնական է բերել ԱՄՆ քաղաքացի, իսլամիստ Ադամ Յահյա Գադանին, ով «Ալ-Քաիդայի» մամուլի քարտուղարն է:

Արդեն նախկին «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա Բեն Լադենը սպանվել է կիրակի օրը Աբբոտաբադ քաղաքում ԱՄՆ զինծառայողների հատուկ գործողության արդյունքում: Նրա մահը հաստատել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: