Դիմակ կրելու պարտադրանքը սկսում ենք մայիսի 25-ից, իսկ մայիսի 18-ից պատասխանատվության կիրառման փուլը բավական խիստ ռեժիմով կսկսենք փակ տարածքներում: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
Նա ընդգծեց, որ եթե մարդը տնից դուրս է գալիս եւ զբոսնելու չի գնում, ապա գտնվելու է ինչ-որ փակ տարածքում, հետեւաբար դիմակն իրեն այսպես թե այնպես պետք է լինելու:
«Այն երկրների փորձը, որոնք պարտադիր են դարձրել դիմակների կրում, կրկին խոսում է այն մասին, որ դիմակների կրումը դրական ազդեցություն ունի վարակի տարածման արագության նվազեցման առումով: Հետեւաբար, մայիսի 25-ից պարտադիր ենք դարձնելու նաեւ հանրային վայրերում դիմակի կրումը: Այո, բոլոր դեպքերում մարդը պետք է դիմակ ունենա»,-ասաց Ավինյանը՝ հավելելով, որ այդ պայմանը պարտադիր է լինելու անգամ զբոսանքի դուրս գալու դեպքում:











