Ես մինչեւ ԱԺ հատուկ նիստը հեռախոսազրույց եմ ունեցել Wizzair–ի ավիաընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկում էինք բազայի հիմնման հարցը: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
«Անդրադարձանք նաեւ ավիաթռիչքների վերագործարկման հարցին: Մեր նախնական գնահատմամբ դա հնարավոր է անել հունիսի ընթացքում: Իհարկե, դա կախված է իրավիճակի գնահատականից, բայց մեր նախնական գնահատականն այն է, որ դա տեղի է ունենալու հունիսի կեսերից»,-ասաց Ավինյանը:
Ինչ վերաբերում է ցամաքային սահմանները բացելուն, փոխվարչապետն ասաց, որ դեռեւս գործընկեր երկրների հետ այդ հարցը չեն քննարկել, սակայն մոտ ապագայում այդ հարցերին անդրադառնալու են:











