«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ-ում արտակարգ դրության ժամկետի երկարացման նախագծի քննարկման ժամանակ բարձրացրեց սրճարաններում մատուցողների կողմից ձեռնոցների սխալ օգտագործման հարցը՝ նշելով, որ շատ հաճախ դրանք են դառնում վարակի տարածման պատճառ։

«Սրճարաններում ձեռնոցների կիրառումը դարձել է վարակի տարածման աղբյուր, որովհետեւ մատուցողը նույն ձեռոցով սպասքին է ձեռք տալիս հետո գումարն է բերում եւ որոշ դեպքերում՝ սեղանն է մաքրում եւ ինքս արձանագրել եմ նման դեպքեր»,- ասաց նա։

Ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ձեռնոցների կրումը դեռեւս էֆեկտիվ է համարվում․ «Ձեռնոցի կրելու հանգամանքում մեխանիկորեն քիչ են դիպչում դեմքին, բերանին, քթին»։