Գլխից բռնելու համար մանդատը վայր դնե՞նք։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով մայիսի 8–ին ԱԺ–ում Էդմոն Մարուքյանի հետ տեղի ունեցած միջադեպին։
«Նաեւ Էդմոն Մարուքյանի պահվածքը հարիր չի եղել պատգամավորին եւ ես փորձել եմ կանխել միջադեպը»,– ասաց նա։
Հարցին, թե չե՞ք կարծում, որ կարող են տեսակետներ լինել, որ փեր եղբայրը լինելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավորը, դուք ձեզ արտոնյալ եք համարում ԱԺ–ում, պատգամավորը պատասխանեց. «Ես ինձ արտոնյալ չեմ համարում»։











