Քաղաքապետարանի սանմաքրման կենտրոնի բրիգադիրը ստրուկի պես աշխատացնում է մեզ։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, լրագրողների հետ զրույցում ասաց նույն կենտրոնի աշխատակիցներից մեկը։

«3 ամսի աշխատելուց հետո գլխավոր բրիգադիրը փոխվեց ու սկսեց արտաժամյա աշխատանքների տանել, բայց չէր ստացվում գնալ, որովհետեւ պետք է 8։00–ից մինչեւ 20։00 մնայի, բայց 4–5 տարեկան երեխաներս մնում էին։ Առաջին անգամ իմ բրիգադիրի խաթր, որպեսզի ինքը չխողճանար, քանի որ աշխատողները քիչ էին, երեխաներին հետս տարա, այդ օրը գլխավոր բրիգադիրը չեկավ, որ ես մատենայի խոսեի։ Երկրորդ անգամ էլի երեխաներին հետս տարա, դեկտեմբերի 31–ն էր, փոշին նստած երեխաների երեսին, ինքը եկել կանգնել էր, ոնց որ թուրքը եկած լիներ հայ գերիների մեջ, իմ վրա գոռում է, թե  ես խի՞ եմ կռացացել երեխայի բերանը անձեռոցիկով մաքրում։ Կոպիտ խոսեց ինձ հետ, աշխատակիցներից մեկն ասաց մորդ տարիքի կին է, այդ ի՞նչ ձեւ ես խոսում հետը, պատասխանեց՝ գնա հրահրիչ։ Մի օր էլ աշխատաքի վայրում եկավ ժամը 4–ը, ասացի ես գնում եմ, էլ չեմ կարող այսպես, ասաց գնա դու գործից հեռացված ես, վաղը կգաս դիմում կգրես։ Եկա նամակ գրեցի պարոն Փաշինյանին, բայց իմ նամակը տեղ չի հասել, ճանապարհի կեսից նորից հետ է գնացել»,– պատմեց քաղաքացին։

Աշխատակիցներից մեկի խոսքով էլ, իրենք որպես մաքրուհի են ընդունվել աշխատանքի, բայց զուգահեռ բանվորություն էլ են արել. «Մեքենայի հետեւից վազում ենք ավազ հավաքելու, տրակտորը բերում, կոշն իջեցնում է, մեշոկները գրկում դնում ենք տրակտորի մեջ, որ տանի։ Ինքը կնոջը համ սարքել է բանվոր, համ սարքել է հավաքարար»։