Կորոնավիրուսով վարակվածների հետ շփված անձինք արդեն չեն մեկուսացվում,  հյուրանոցներում։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է նախարար Արսեն Թորոսյանը։  

«Նրանք գնում են ինքնամեկուսացման, իսկ ազատված հյուրանոցային տեղերը շարունակում են զբաղեցվել ասիմպտոմ դեպքերով։ Սակայն եթե մենք ամեն օր ունենանք 150 նոր դեպք ու դուրս գրված՝ 70-80 դեպք, այսինքն ամեն օր գումարային ամեն օր ունենանք 70-80 նոր քաղաքացի, ապա մենք, հավանաբար, 7-ից 10 օրվա ընթացքում, իսկ եթե ավելի մեծ թվեր ունենանք, ավելի շուտ, ասիմպտոմ մեր քաղաքացիներին հյուրանոցներից դուրս ենք գրելու եւ խնդրելու ենք իրենց 14 օրը անցկացնել տներում»,- ասել է նա՝ նշելով, որ անհրաժեշտ է, որ քաղաքացիների մոտ բարձր լինի պատասխանատվությունը, որ չլքեն իրենց ինքնամեկուսացման վայրերը։ Այս հարցում, ըստ նախարարի, անհրաժեշտ է նաեւ նույն տարածքի մոտ գտնվողների օգնությունը՝ այդ պայմանները խախտողներին հայտնաբերելու համար։

Նախարարը նշեց, որ, ըստ այդմ, հիվանդանոցներում կմնան, հավանաբար, վարակվածների 20-30 տոկոսը։ Միեւնույն ժամանակ, կոնտակներին հայտնաբերելու պրակտիկան կշարունակվի։