ԵՄ-ն կոչ է անում ակտիվացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բարձր մակարդակով բանակցությունները՝ խաղաղության հաստատման նպատակով: Հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:

Այս մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: «Հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական մակարդակում` միջազգային իրավունքին համապատասխան»,- ասել է նա: Անդրեա Վիկտորինը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղը չճանաչված միավոր է եւ միջազգային հարաբերությունների սուբյեկտ չի հանդիսանում, ուստի ԵՄ-ն դեռեւս չի կարող այնտեղ բացել իր ներկայացուցչությունը: «Սակայն մենք մեր համերաշխությունն ենք հայտնում հակամարտությունից տուժած բոլոր մարդկանց:

Խաղաղ կարգավորումը մեզ համար մնում է ծայրահեղ կարեւոր առաջնահերթություն: Մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,- եզրափակել է նա: