Վիզաներ ստանալու հարցը գտնվում է ԵՄ անդամ-երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների իրավասության ներքո, եւ նրանցից մի քանիսն արդեն որոշել են վիզաները վերաթողարկել առանց լրացուցիչ վճարումների: Այս մասին մայիսի 14-ին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է ստանալ վիզա, որի համար արդեն վճարվել է:

Նա հիշեցրել է, որ ապրիլի 15-ին հաստատվել է ԵՄ ճանապարհային քարտեզը, որը ենթադրում է արտաքին գործընկերների հետ հարաբերություններում խնդիրների փուլային լուծում`ԵՄ-ի սահմաններից դուրս կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար: «ԵՄ ոչ էական տուրիստական այցերի համար սահմանափակումները երկարաձգվել են մինչեւ հունիսի 15-ը»: