Լոռու մարզում ինքնասպան է եղել 15-ամյա մի պատանի:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 30-ին, ժամը 19:10-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Արեւաշող գյուղում, տներից մեկի նկուղում անչափահաս երեխա կա կախված:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ-քննչական խումբը` վարչության պետ Անուբախ Համբարյանի, մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի գլխավորությամբ, դատական բժիշկն ու փորձագետը:
Նշված գյուղի տներից մեկում հայտնաբերել են 15-ամյա Մարզպետ Պապիկյանի դին` կախված վիճակում:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատական փորձաքննություն: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` քր.օր-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ինքնասպանության հասցնելը):




























