Facebook-ում խումբը, որում օգտատերերը ներկայանում են որպես մրջյունների գաղութ, մեծացել է COVID-19-ի տարածման կանխարգելման համար:
«Խումբը, որտեղ բոլորս մեզ մրջյունների գաղութում մրջյուններ ենք ձեւացնում», մարտի սկզբին 100 հազար անդամից աճել է մինչեւ ավելի քան 1,8 միլիոն, NBC News-ի հետ հարցազրույցում հայտնել է խմբի ստեղծող Թայրիզ Չայլդսը:
Դրա մասնակիցները խաղում են մրջյուների գաղութի անդամների դեր՝ տեղադրելով մրջյունների լուսանկարներ, որոնք մասնակցում են տարբեր միջոցառումների, ներառյալ սնունդի վրայով սողալը եւ տերեւների տեղափոխումը:
Այնուհետեւ նրանք կատարում են այնպիսի գործողություններ, ինչպես «DIG», «LIFT» եւ «BITE», գաղութի թագուհուն ծառայելիս խնդիրներ կատարելով:
«Մենք օգտատերերի այնքան շատ հայտեր ունենք, որ սա ինձ համար աշխատանք է դարձել»,- ասել է Չայլդսը՝ Հյուսիսային Դակոտայի քոլեջի ուսանողը:
Խմբում կա նաեւ կանոնների ցուցակ, որոնք արգելում են «մարդկային քաղաքականության» ցանկացած քննարկում՝ ի հավելումն ատելության արտահայտությունների եւ բացահայտ սեռական, կոպիտ կամ բռնության բովանդակության:
«Մենք զտել ենք COVID-19-ի մասին բոլոր հաղորդագրությունները, այնպես որ՝ սա, ասես, փախուստ է»,- ասել է Չայլդսը:





























