Կանադացիները պետք է խոստովանեն, որ աշխարհը կփոխվի, նույնիսկ եթե պատվաստանյութ է հայտնաբերվի եւ կորոնավիրուսի համավարակն ավարտվի, հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ կոչ անելով մարդկանց հարմարվել նոր նորմերին, փոխանցում է Reuters-ը:
Թրյուդոն հրապարակել է տնտեսության խիստ տուժած ոլորտներին աջակցության նոր միջոցառումների մասին, ներառյալ՝ 334 միլիոն դոլար՝ ձկնորսության համար:
«Մենք պետք է խոստովանենք, որ այս աշխարհում ամեն ինչ կփոխվի, նույնիսկ համավարակի ավարտից հետո, նույնիսկ պատվաստումից հետո»,- ասել է նա լրագրողներին:- COVID-19-ը կլինի այն բաներից մեկը, որը կփոխի մեր հասարակությունը»:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների փորձագետ Մայք Ռայանը հայտարարել էր, որ կորոնավիրուսը կարող է ՄԻԱՎ-ի նման էնդեմիկ դառնալ եւ «երբեք չվերանալ»:




























