Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ շրջանային բաժինների աշխատակիցները թեստավորման համար նմուշառում են իրականացրել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում: 57 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխանները նախատեսվում է ստանալ օրվա ընթացքում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Շահումյանի շրջանի մի շարք բնակավայրերում իրականացվել են նաեւ ախտահանման աշխատանքներ: Մասնավորապես, ախտահանվել են հասարակական նշանակության վայրերը, վարակի օջախ համարվող ու հարեւանությամբ տեղակայված բնակարանները: Բնակիչների հետ տարվել են բացատրական աշխատանքներ, տրամադրվել ախտահանիչ նյութեր: