Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել զիջումների գնալ եւ ամրապնդել պանդեմիայի դեմ պայքարում համագործակցությունը: Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:

«ԱՄՆ-ՉԻնաստան հարաբերությունների կայուն զարգացման պահպանումը պատասխանում է երկու ժողովուրդների ազգերի շահերին եւ նպաստում ամբողջ աշխարհում խաղաղությանն ու կայունությանը»,-ասել է նա:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերությունների խզման հնարավորության մասին: «Կան շատ բաներ, որ մենք կարող էինք անել… Մենք կարող ենք նաեւ խզել հարաբերությունները: Այդպիսով մենք կտնտեսեինք 500 մլրդ դոլար»,-ասել է նա Fox Business News-ին տված հարցազրույցում: