Լոռու մարզում, մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 15:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 44 շենքի 2-րդ հարկից 9-ամյա երեխա է ցած ընկել:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, երեխային շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն, Սանավիացիայի ուղղաթիռով նրան տեղափոխել են Երեւան:

Աղբյուրի տեղեկություններով՝ երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, նա ստացել է բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ գանգուղեղային: