Ոստիկանությունից տեղեկացա, որ իմ ֆեյսբեքյան էջը ենթարկվում է մշտադիտարկման ոստիկանության եւ իրավապահների կողմից։ Այս մասին այսօր՝ մայիսի 15–ին, ոստիկանության 6–րդ վարչությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մալյանը։

«Ոստիկանությունը, մեր իրավապահները հայտնաբերել են 1 տարի առաջ՝ 2019 թվականի մարտի 4–ին, ԵՊՀ–ում իմ մասնակցությամբ բողոքի ցույցի ժամանակ իմ ելույթից մի բառակապակցություն, որը կարող է գնահատվել, որպես բռնության կոչ։ Խոսքը սորոսական հայտնի թաղման ցույցի մասին է»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ ոստիկանության 6–րդ վարչությունում տվել է բացատրություն մի խումբ ահաբեկված մարդկանց բողոքների շուրջ. «Առաջինը՝ Խառատյան ընտանիքի կողմից սուտ հաղորդումն էր հանցագործության մասին, որ ներկայացվել էր։ Բացատրություն տվեցի, որ շարունակելու եմ նույն կոշտությամբ իմ պայքարըը հայոց ցեղասպանության պահանջատիրության գործընթացում ներգրավված մարդկանց մեջ, անշուշը իմ պայքարը քաղաքական է։ Երկրորդ հաղորդումը տվել էր ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը՝ խոսքը իմ այն հայտարարության մասին էր, որ  հեղափոխությունից հետո ապօրինություններ եւ հանցագործություններ թույլ տված մարդկանց սեկտան փակելու են։ Այդ հաղորդմանը, որեւէ կերպ չարձագանքեցի, թողեցի անպատասխանԱյդ խմբին միաղել էր տրանսվիստիտ, մարմնավաճառ Անդրանիկ Պողոսյանը, մասնավորապես նշելով, որ ես տեղադրել էի իր լուսանկարն իր էջում եւ մեկնաբան էի՝ «Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ ծյոծա», անկեղծ ասած հումորային պատասխան տվեցի։ Իմ պայքարը շատ ավելի կոշտ ուավելի ուեղ մեթոդներով է լինելու եւ էս դանոսներով, որեւէ բաի չեն հասնելու իմ դեմ պայքարում»։

Մալյանի փաստաբանի խոսքով՝ ինքը ցավում է, որ քրեական ոստիկանության աշխատակիցները երկրում ստիպված են զբաղվել նման հաղորդումներով. «Ինքներդ եք հասկանում, թե ինչքան ավելի կարեւոր աշխատանք այդ մարդիկ ունեն անելու։ Այս հաղորդումների իրավաբանական վախճանը պետք է լինի շատ արագ, պետք է մերժվի քրեական գործերի հարուցումը հերթական անգամ»։