Մայիսի 14-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել է խորհրդակցություն, նվիրված առաջիկա զորավարժության նախապատրաստական աշխատանքների քննարկմանը:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տրվել են համապատասխան հանձնարարականներ ներգրավվող զորամասերի ներդաշնակ գործողությունների կազմակերպման, զինծառայողների անվտանգության ապահովման վերաբերյալ: