ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն այսօր՝ մայիսի 15–ին հրավիրվել է ՀՔԾ՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասով բացատրություն տալու համար։

Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ ավելի վաղ ՀՔԾ էր հրավիրվել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ավելի վաղ NEWS.am–ը հրապարակել էր ԱԺ ծեծկռտուքից մի դրվագ, որտեղ երևում էր՝ ինչպես է Արտակ Մանուկյանը հետևից հարվածում Էդմոն Մարուքյանին։