Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել հեռավար քվեարկության մասին օրինագծին: Օրինագծի օգտին է քվեարկել 217 կոնգրեսական, դեմ՝ 189-ը:

Փաստաթուղթը ենթադրում է հեռավար քվեարկություններ, նիստեր, լսումներ եւ օրինագծերի քննարկումներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Օրինագիծը թույլ կտա քվեարկություն անցկացնել առաջարկված փաթեթի հարցով, ըստ որի՝ տնտեսությանը 3 տրիլիոն դոլար կտրամադրվի՝ ուղղված կորոնավիրուսի հետեւանքների հաղթահարմանը: