ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է մասնակի վերականգնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը, հաղորդում է Fox News-ը:

Թրամփը դադարեցրել էր ԱՀԿ ֆինանսավորումը ապրիլի 14-ին՝ կազմակերպությանը մեղադրելով կորոնավիրուսի բռնկման մասին Չինաստանի «ապատեղեկատվությունը» քարոզելու մեջ եւ հայտարարել , որ իր վարչակազմը հետաքննություն կսկսի: ԱՀԿ պաշտոնյաներն ու Չինաստանը հերքել են մեղադրանքները:

ԱՄՆ-ն ԱՀԿ-ի խոշորագույն դոնորն է: Ֆինանսավորման մասնակի վերականգնումը կազմում է տարեկան մոտ 400 մլն դոլար: