Չինաստանը պատրաստ է ամերիկյան ընկերությունները ներառել «անհուսալի կազմակերպությունների» ցուցակում՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից Huawei Technologies-ի մատակարարումներն արգելափակելու փորձին, հաղորդում է Global Times-ը:
Միջոցները նախատեսում են հետաքննությունների սկիզբ եւ սահմանափակումների սահմանում ամերիկյան այնպիսի ընկերությունների նկատմամբ, ինչպիսիք են՝ Apple Inc, Cisco Systems Inc, Qualcomm Inc:
Թրամփի վարչակազմը նախօրեին քայլեր է ձեռնարկել չինական Huawei Technologies-ի չիպերի մատակարարումների արգելփակման համար:




























